Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը» Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը»
Առավոտյան ժամը 10-ն է. շտապում եմ հասնել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» անիմացիոն ստուդիա: Հենց այնտեղ է իր աշխատանքային–ստեղծագործական օրն անցկացնում մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Աշխատասենյակում, որի պատերին փակցված են Սահակյանցի ընտանեկան-ընկերական լուսանկարներից, սկսում ենք զրույցը՝ կյանքի, աշխարհի, տան, ընտանիքի ու ընկերների մասին. այսպես ամբողջանում է... Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը»

Առավոտյան ժամը 10-ն էշտապում եմ հասնել «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» անիմացիոն ստուդիաՀենց այնտեղ է իր աշխատանքայինստեղծագործական օրն անցկացնում մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Աշխատասենյակում, որի պատերին փակցված են Սահակյանցի ընտանեկան-ընկերական լուսանկարներից, սկսում ենք զրույցը՝ կյանքի, աշխարհի, տան, ընտանիքի ու ընկերների մասին. այսպես ամբողջանում է Դավիթ Սահակյանցի «Կենաց Ծառը»: Զրույցի մանրամասները կարդացեք ստորև.


Երբ ես ծնվեցիբնականաբար, ինքս ոչինչ հիշել չեմ կարող: Բայց մերոնց լսելով կարող եմ ասել, որ ամենաշատը մայրս է ուրախացել իմ ծնունդով. հետագայում պատմում էր, որ տղա երեխայի պահանջ ուներ, սպասում էր ինձ (ժպտում է,-հեղ.):

Տան մթնոլորտն  իսկապես շատ լավն էր: Հայրս երեկոյան աշխատանքից վերադառնում էր տուն ու սկսում էր այնտեղ աշխատել: Այդ ժամերին պարտադիր էր տանը լինելը. ընտանեկան ավանդույթ էր միասին ընթրելը: Մեզնից՝ ինձնից և քրոջիցս, գրեթե որևէ բան չէր թաքցվում, և ընտանեկան խոսակցությունները հաճախ մեր ներկայությամբ էին արվում, հենց ճաշի ընթացքում, որից հետո յուրաքանչյուրս զբաղվում էինք մեր գործով:

10 պատվիրանները մշտապես գործել են  մեր տանը, և միայն հետո եմ իմացել, որ դրանք գրված են նաև Աստվածաշնչում: Թեև եկեղեցի չէինք գնում, բայց տանը կենդանի, ապրող եկեղեցու զգացողությունը կար: Հայրս էլ բարկացած ժամանակ կռվում էր Աստծո հետ, և  հասկանալի է, որ այդպես վիճել հնարավոր էր միայն կենդանի Աստծո հետ:

Մայրս է եղել այն մարդն, ով  մեծապես ազդել է իմ հոգևոր կյանքի ձևավորման ու զարգացման վրա՝ դեռ մանկուց ծանոթացնելով ինձ բոլոր հնարավոր ուսմունքներին ու կրոններին, զրուցելով ինձ հետ ամեն ինչից: Այդ բոլորին ծանոթանալով ընտրեցի իմը, բայց Աստծո հետ զրույցը մորս միջոցով է հաստատվել:

Ստեղծագործական կյանքը, ընտանիքս ու ընկերներս . ահա այն երեք երևույթները, ինչի վրա հիմված է իմ կյանքը:

Մարդը սկսում է մահանալ, երբ  սիրելու ունակությունն է կորցնում:

Միանշանակ համոզված եմ, որ  մահը ավարտը չէ: Կա շարունակություն… թե ինչ շարունակություն, պարզ չէ, բայց այն կա: Պարզապես մարդը սովորում է իր կյանքին, և կայնքի նման փոփոխության, նման տրանսֆորմացիայի պատրաստ չի լինում:

Մահանալու ցանկութուն չունեմ, կարծում եմ՝ ժամանակը չէ. շատ անելիքներ կան: Ինձնից հետո աշխարհում կուզեի թողնել մի աշխատանք, որը կդիմակայեր ժամանակի փորձությանը: Կարծում եմ, դեռ չեմ ստեղծել այն: Լավագույնը միշտ առջևում է:

Կյանքը լիարժեք է, երբ  սիրում ես և սիրված ես:

Մուլտիպլիկատորի գործում ամենադժվարը  ժամանակի զգացումն է և որոշելը՝ որտեղ պիտի կերպարը դադար առնի, ավարտի շարժումը, ինչ ժեստ անի այս կամ այն ֆրազն ասելիս: Սա մասնագիտական լեզվով ասած «timing»-ն է, ինչը ոչ այնքան տեխնիկական հարց է, որքան ժամանակը ճիշտ գնահատելու և օգտագործելու հմտություն: Պիտի հասկանաս՝  ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը: Եվ ժամանակն է միակ բանը, որի կորստի համար  ափսոսում եմ. միակ բանն է, որը հետ չես բերի:

Հուսահատության պահերին
  փորձում եմ մինչև վերջ գնալ դրա մեջ ու դուրս գալ հուսահատությունից: Իսկ, ընդհանրապես, փորձում եմ չհուսահատվել (ժպտում է,-հեղ.):

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի՝  միշտ չէ, որ պետք է պայքարես: Կան մարտեր, որոնցում պարտվելու ես: Դրա համար պետք է հասկանալ և ճիշտ գնահատել ուժերը. եթե հաղթել չես կարող, պիտի ճիշտ ընդունես պարտությունը:

Հայրս է այն մարդն, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Արդեն ութ տարի է, ինչ նա մեզ հետ չէ, և շատ բաներ են փոխվել, շատ բաներ են կատարվել իմ կյանքում, մեր ընտանիքի կյանքում, որոնց մասին կուզեի խոսել նրա հետ: Կա հարց, որ կուզեի տալ, բայց չեմ ասի հիմա… իրեն կասեմ, երբ հանդիպենք (ժպտում է,-հեղ.):

Այսօր հրաշք եմ համարում,  երբ մարդը մարդ է մնում:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում… չեմ խաբի, եթե ասեմ՝ ցանկացած ժամանակ: Բայց մարդը դժվարությունների մեջ, փորձությունների ժամանակ ավելի անկեղծ ու մոտ է Աստծուն:

Սիրած եկեղեցի ունեմ.  Սանահինն է:

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն  ինձ շրջապատող մարդիկ են, մեծագույն կորուստը՝ հայրս:

Իմ կյանքի սերն  այսօր աշխատանքն է, վաղը՝ չգիտեմ (ծիծաղում է,-հեղ.):

Կան բաներ, որոնց չի կարելի ձեռք տալ: Հիմա աշխարհում տարածված միտում կա՝ կոտրելու այն սյուները, կայացա՛ծ հիմնասյուները, որոնց վրա մարդկությունը հիմնվել է շատ երկար ժամանակ: Եկեղեցին ինձ համար այդ սյուներից մեկն է, եթե այն իրեն ճիշտ է դրսևորում: Երբ նպատակ է դրվում քանդել այդ սյունն, ինձ համար դա անընդունելի է:

Քրիստոսից երկու հազար տարի անց… մենք ոչինչ չսովորեցինք:

Դրախտն իմ պատկերացմամբ … անմիջապես ինչ-որ գունավոր պատկեր է գալիս, բայց չեմ կարող ասել դրա աշխարհագրական դիրքը՝ որտեղ է գտնվում… վերևու՞մ է, երկրագնդի վրա,  թե՞… Դրախտը ներքին խաղաղությունն է:

Ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում (Հայտ. 21.5). ինձ ամենաշատը տպավորած աստվածաշնչյան միտքը:

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝՝  ես կգնամ Իր մոտ սովորելու (ժպտում է,-հեղ.):

Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը