Ինչպե՞ս դուրս գալ պահքից Ինչպե՞ս դուրս գալ պահքից
Հայտնի է, որ պահքը լինում է հոգևոր և սննդային։ Եթե հարցնում ենք, թե ինչպե՞ս դուրս գալ պահքից, ապա կարևոր է ընդգծել, որ հոգևոր պահքից... Ինչպե՞ս դուրս գալ պահքից
Հայտնի է, որ պահքը լինում է հոգևոր և սննդային։ Եթե հարցնում ենք, թե ինչպե՞ս դուրս գալ պահքից, ապա կարևոր է ընդգծել, որ հոգևոր պահքից դուրս չենք գալիս։ Հոգևոր պահքը պետք է ուղեկցի մեզ ամբողջ կյանքի ընթացքում։
Իսկ սննդային պահքից դուրս գալու համար կարևոր է Ավագ շաբաթվա ընթացքում մասնակցել եկեղեցում իրականացվող բոլոր արարողակարգերին, իսկ վերջում՝ Ճրագալույցի օրը (շաբաթ երեկոյան) առավոտից ծոմ պահել և մասնակցել Ճրագալույցի Ս. Պատարագին ու Հաղորդություն ստանալով՝ դուրս գալ պահքից։
Շաբաթ երեկոյա՞ն դուրս գալ պահքից, թե՞ կիրակի առավոտյան:
Նախընտրելի է պահքից դուրս գալ շաբաթ երեկոյան՝ մասնակցելով Ճրագալույցի Ս. Պատարագին։ Իսկ եթե հանգամանքների բերումով չի ստացվում, ապա պահքից դուրս ենք գալիս կիրակի առավոտյան՝ մասնակցելով Զատկական Ս. Պատարագին։ Երկու դեպքում էլ հարկավոր է ծոմ պահել, այսինքն՝ մինչև Հաղորդություն ստանալը չուտել և չխմել։
Պարտադի՞ր է եկեղեցի գնալ պահքից դուրս գալու համար:
Այո։ Պահքից դուրս գալու համար հարկավոր է գնալ եկեղեցի, մասնակցել Սուրբ Պատարագին, ստանալ Սուրբ Հաղորդություն և նոր համարել, որ Պահքն ավարտված է։
Իսկ եթե չե՞նք կարողանում այցելել եկեղեցի։
Եթե եկեղեցի այցելելու անհնարինությունը արդարացված է և կարող է մի քանի օր ձգձգվել, ապա կարող եք Ավագ Շաբաթ երեկոյան պահքից դուրս գալ, իսկ առաջին հնարավորության դեպքում մասնակցել Ս. Պատարագին և Ս. Հաղորդություն ստանալ։