Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնում կազմակերպվում է կիրակնօրյա դպրոց 6-16 տարեկան երեխաների համար: Դասերը կանցկացվեն կիրակի օրերին՝ 14:00-ից – 15:30-ը: Կիրակնօրյա դպրոցը հոգևոր դաստիարակության կրթօջախ է,...

Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնում կազմակերպվում է կիրակնօրյա դպրոց 6-16 տարեկան երեխաների համար:

Դասերը կանցկացվեն կիրակի օրերին՝ 14:00-ից – 15:30-ը:

Կիրակնօրյա դպրոցը հոգևոր դաստիարակության կրթօջախ է, որն առաքելություն ունի ապահովելու երեխաների հոգևոր կրթությունը և քրիստոնեական նկարագիրը՝ առաջնորդվելով ավետարանական ճշմարտություններով, Հայոց եկեղեցու դավանանքով ու սրբազան ավանդություններով:

Կիրակնօրյա դպրոցը կգործի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գործող ուսումնական կենտրոնում:

Հասցե՝ Իսրայելյան 21 
Գրանցման համար զանգահարել՝ 095-08-05-68, 096-08-05-68: