«Հանրային խոսք» դասընթաց «Հանրային խոսք» դասընթաց
Այսօր լեզվի, ու հատկապես անգլերենի իմացությունը բավական կարևոր է ցանկացած ոլորտում: Սակայն լեզվի իմացությունն ու այն կիրառելը տարբեր են: Արարատյան Հայրապետական թեմի ՀԵԵՄ կրթադաստիրակաչական... «Հանրային խոսք» դասընթաց

Այսօր լեզվի, ու հատկապես անգլերենի իմացությունը բավական կարևոր է ցանկացած ոլորտում: Սակայն լեզվի իմացությունն ու այն կիրառելը տարբեր են: Արարատյան Հայրապետական թեմի ՀԵԵՄ կրթադաստիրակաչական կենտրոնը սկսում է նոր ծրագիր բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, բայց ունեն լեզուն կիրառելու դժվարություններ:

Ձեզ ենք նարկայացնում «Հանրային խոսք» դասընթացը

• ծրագրերի ներկայացում

• շփում

• գործնական կապերի հաստատում անգլերեն լեզվով

• հանրային խոսք

Մենք կօգնենք ձեզ ներկայացնել ձեր ծրագրերը անգլերեն լեզվով ու հասնել հաջողության:

Ծրագիրը կիրականացվի 3 ամիս, շաբաթական երկու անգամ: Ծրագրի առաջին փուլում մասնակիցների քանակը 20 է:

Դասընթացի ընթացքում երեք անգամ կկազմակերպվի բանավեճ` Ամերիկյան համալսարանում: Մասնակիցները սովորած հմտությունները կիրառելով ելույթ կունենան մեծ լսարանի առաջ: Յուրաքանչյուր ամիս դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետներն ու կանցկացնեն վարպետության դասեր:

Վարձավճարը՝ ամսական 10 հազար դրամ:

Ավարտին կտրվի որակավորման վկայական: Հասցե՝ Իսրայելյան 21, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ: Գրանցման համար զանգահարել՝ 095-08-05-68 096-08-05-68