Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը
Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում... Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Սիրելի՛ հավատավոր զավակներ,

«Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»:

Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր էության մեջ մշտապես կրենք Աստծո ներկայությունը և ամուր պահենք մեր քրիստոնեական ինքնության ոգին: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Փա՛ռք Աստծո, որ արժանացել ենք այս աստվածապարգև շնորհին և ունենք հավիտենական կյանքի երանավետ հույսը՝ լի սիրով և հավատքով:

Թող Հարության ավետիսը մեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի մեր հոգիներում, զորացնի՝ դիմագրավելու փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով:

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:

 

Զատկական բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ